9466 դիտում
13:54 02-04-2017
Ոստիկանության որևէ ծառայող չի «գործուղվել» Դավթաշեն գյուղի տարածքն ընդգրկող որևէ ընտրատեղամաս. Աշոտ Ահարոնյանը հերքում է Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը պատասխանել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, թե Դավթաշեն գյուղի ընտրատեղամասերում պատգամավորության թեկնածուներից մեկին աջակցելու նպատակով ոստիկանությունը, որպես գործատու, իր ծառայողներին ընդգրկել է լրացուցիչ ցուցակներում։ Պատասխանում ասվում է.
«Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հարցազրույց տվող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ Դավթաշեն գյուղի ընտրատեղամասերում պատգամավորության թեկնածուներից մեկին աջակցելու նպատակով ոստիկանությունը, որպես գործատու, իր ծառայողներին ընդգրկել է լրացուցիչ ցուցակներում:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Դավթաշեն գյուղի տարածքն ընդգրկող որևէ ընտրատեղամաս ոստիկանության որևէ ծառայող չի «գործուղվել», այսինքն` իրենց բնակության վայրի հաշվառումից չեն հանվել և ծառայության վայրի ընտրացուցակներում չեն ընդգրկվել:
Ըստ գտնվելու վայրի՝ ցուցակներում 5/01, 5/02 և 5/03 տեղամասերում պարունակվում են համապատասխանաբար 3, 92 և 22 ընտրողների վերաբերյալ տեղեկություններ /խոսքը քաղաքացիական անձանց մասին է/:
Փաստորեն, մեղմ ասած, Իոաննիսյանն ակնհայտորեն իրավացի չէ: Քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողները, որոնց հանդիպել է Իոաննիսյանն իր դիտարկած տեղամասում, որևէ մեղք չունեն, որ բնակվում են Դավթաշեն գյուղում և իրենց քաղաքացիական պարտքն են կատարել»:
Նմանատիպ նյութեր
20522 դիտում
22:06 07-06-2020
Միջադեպ՝ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի և Դանիել Իոաննիսյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6667 դիտում
17:31 30-03-2017
Դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումը. ՀԿ-ներ
2950 դիտում
15:14 25-04-2017
Դանիել Իոաննիսյանի ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու առթիվ քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
1006 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1021 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք