7736 դիտում
13:20 02-03-2017
Արցախի ՊՆ-ն հերքում է հայկական հենակետ «շարքից հանելու» մասին Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը
Արցախի Հանրապետության ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հյկական հենակետ ոչնչացնելու մասին տեղեկությունը։
Ֆեյսբուքյան իր էջում Ս. Հասրաթյանը գրաել է. «Վերջին օրերին, և հատկապես փետրվարի 25-ին, իր նախահարձակ գործողությունների արդյունքում կրած ծանր կորուստներից հետո սեփական հանրության շրջանում բավականին բացասական հնչեղություն ստացած հասարակական կարծիքը (խուճապը) մեղմելու նպատակով ադրբեջանական ագիտպրոպն անցել է իրողությունները պարբերաբար ու նպատակաուղղված կերպով աղավաղելու մարտավարության:
Ասվածի հերթական վկայությունն է հակառակորդ կողմի այսօր տարածած ,,բեմականացված,, ապատեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինուժը ,,շարքից հանել է,, հայկական մի հենակետ (իսկ որոշ ԶԼՄ-ներ դա ներկայացնում են որպես շտաբ): Այսքանից արվելիք հետևությունը մեկն է՝ հարևան երկրիի կողմից իրականացվող այսօրինակ քարոզչությունն այնքան է պրիմիտիվ և ծամծմված, որ անզոր է ծառայելու որևէ լուրջ նպատակի»:
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
17:23 14-03-2015
«Իսլամական պետությանը» վերջնականապես շարքից հանելու ժամանակը դեռ չի եկել. արևելագետ
2081 դիտում
20:32 17-12-2020
Արցախի ԱԳՆ-ն հերքում է «հայկական ուժերը դուրս բերելու մասին» Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունը
Այս բաժնից
799 դիտում
13:23 09-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
664 դիտում
11:48 09-01-2025
Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է. Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է