Ուկրաինայի ՊՆ-ն ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել ԶՈՒ-ում ԱԹՍ-ների համար
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 191,8 միլիոն դոլար է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։
«Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների համար միջոցների վերաբաշխման որոշում՝ 8 միլիարդ գրիվին՝ «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված Ուկրաինայի զինված ուժերի զորամասերի անհապաղ կարիքների և նոր կազմավորված ստորաբաժանումներում անօդաչու համակարգերի ամրապնդման համար», – գրել է Շմիգալը։
Բացի այդ, անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համար հատկացվել է 1 միլիարդ գրիվին (23,9 միլիոն դոլար):