211652_close_icon

ՌԴ քաղաքացիները Հայաստանում կարող են ստանալ որակավորված էլեկտրոնային ստորագրություն

views-count2563 դիտում article-date 11:35 02-08-2025
Արտերկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներն այսուհետ Հայաստանում որակավորված էլեկտրոնային ստորագրություն կարող են ձևակերպել։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը:
«Որակավորված էլեկտրոնային ստորագրությունը հնարավորություն է տալիս հեռակա կարգով գործակցել Ռուսաստանի առևտրային և պետական կազմակերպությունների հետ՝ ստորագրել փաստաթղթեր, հաշիվներ բացել ռուսաստանյան բանկերում, ձևակերպել անշարժ գույքի գործարքներ, մասնակցել աճուրդների և այլն։ Նաև այդ միջոցով հարմար է մուտք գործել և օգտվել «Գոսուսլուգի» պորտալից, իսկ ապագայում՝ ստորագրել փաստաթղթեր Դաշնային հարկային ծառայության և Ռուսաստանի սոցիալական հիմնադրամի համար»,– ասված է հայտարարությունում։

Դեսպանատունը մանրամասնել է , որ գրանցվելու համար պետք է հայտ թողնել «Օսնովանիե» հավատարմագրված հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում, իսկ գրանցման կետը գործում է Երևան, Արգիշտի փողոց, 7-րդ շենք հասցեում: 

Նմանատիպ նյութեր