211652_close_icon

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամ

views-count775 դիտում article-date 13:06 01-08-2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
  • Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն.
  • 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
  • ավելի քանի 415 միլիոն դրամ:

Նմանատիպ նյութեր