211652_close_icon

Fastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները

views-count2242 դիտում article-date 13:36 31-07-2025
Fastex էկոհամակարգն այս տարի ևս իր մասնակցությունն է ունեցել հայաստանյան խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit 2025-ին, որը տեղի է ունեցել հուլիսի 21-26-ը Sevan Festival City-ի տարածքում։ Միջոցառումը մեկ հարկի տակ մեկ շաբաթով համախմբել էր ստարտափերների, ներդրողների և ոլորտով հետաքրքրվողների։ Fastex-ը միջոցառմանը ներկայացել է իր տարբեր պրդուկտներով և տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներով։

Startup Summit 2025-ի ընթացքում Fastex-ը նախաձեռնել էր տարբեր ինտերակտիվ միջոցառումներ՝ ներգրավելով ոչ միայն մասնագետներին, այլև ոլորտի նորեկներին։

Այցելուներն առաջիններից են հնարավորություն ստացել փորձարկելու Fastex Exchange-ում հասանելի FastFlip խաղային լուծումը։

Fastex-ը միջոցառման յոթ օրերի ընթացքում իրականացրել է տեղեկատվական հանդիպումների շարք, որի ընթացքում ներկայացվել են էկոհամակարգի վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ Fast Shift-ի և Ֆասթ Բանկի լուծումների հետ նոր ինտեգրացիաները։

Հուլիսի 24-ին Fastex-ի Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը ներկայացրել է FTN-ի զարգացման հեռանկարները, պատմել Bahamut բլոկչեյնի կարևոր թարմացումների և Web3 վերջին միտումների մասին:

Fastex-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկո Նիկոյանը #campfiretalk ձևաչափով հանդիպման ընթացքում խոսել է էկոհամակարգի պրոդուկտների, գործող առաջարկների և նոր նախագծերի մասին:

Fastex-ի մասնակցությունը Startup Summit-ին ևս մեկ անգամ ընդգծում է տեխնոլոգիական աշխարհում էկոհամակարգի հաստատուն դիրքերը և դրա առաքելությունը բլոկչեյն տեխնոլոգիաների հանրայնացման գործընթացում։

Fastex-ը կշարունակի իր ներդրումն ունենալ հայաստանյան զարգացող տեխնոլոգիական աշխարհում՝ կիրառելով Web3-ի ամբողջ ներուժը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր