211652_close_icon

«Վեոլիա Ջուր» ընկերությունը 24 ժամից ավելի աշխատանքներ կատարեց Արաբկիրում վթարված կոյուղատարն ու դիտահորը նորով փոխելու ուղղությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count8673 դիտում article-date 19:29 30-07-2025
SHAMSHYAN.com-ը հուլիսի 29-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցում վնասված դիտահորից դուրս թափվող կեղտաջրի ու տարածքում տիրող գարշահոտ վիճակի մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է դեռ սովետական տարիներից շահագործվող փոքր տրամաչափի կոյուղատարի վնասվելը:

«Վեոլիա Ջուր» ընկերության Երևանի մասնաճյուղի աշխատակիցները 24 ժամից ավելի, նույնիսկ առանց ընդմիջելու, աշխատանքներ էին կատարում վթարը վերականգնելու ուղղությամբ։

Փոխվել է կոյուղատարը և տեղադրվել են ավելի մեծ չափսի ջրահեռացման խողովակներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երեկ՝ հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրաչյա Քոչար փողոցում, դեռ սովետական տարիներից գործող կեղտաջրերի համար օգտագործվող դիտահորի վնասման պատճառով կեղտաջուրը դուրս էր գալիս և հոսում՝ հասնելով Փափազյան փողոց, անգամ Բարեկամության մետրո։

Ավելի քան 5 ժամ «Վեոլիա Ջուր» ընկերության Երևանի մասնաճյուղի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով իրականացնում էին հին, վնասված կոյուղատարը փոխելու աշխատանքները, սակայն կեղտաջրերի հոսքը չէր դադարում, և ամբողջ տարածքում շարունակում էր տիրել նաև գարշահոտություն։

Երբ «Վեոլիա Ջուրը» ավարտին հասցներ աշխատանքը, Արաբկիրի թաղապետարանը՝ թաղապետի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ, պետք է կատարեր աշխատանքներ ամբողջ տարածքն ախտահանելու ուղղությամբ։

Նախկինում, երբ նման դեպքեր էին լինում, Արաբկիրի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանն ու Արամ Ազատյանը հետևողական աշխատանքներ էին կատարում և տարածքը ախտահանում էին հատուկ նյութերով, ինչն ապահովում էր, որ վարակ տեղի չունենար։

Արդյոք այս դեպքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը նման աշխատանքներ կկատարի՝ ցույց կտար հետագան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր