211652_close_icon
views-count29789 դիտում article-date 14:34 09-09-2023

«Վեոլիա ջուր»-ը  չսպասելով թաղապետարանի արձագանքին 11 մլն-ի ներդրում կատարեց՝ ի շահ բնակիչների. բազմաբնակարանային շենքի փտած խողովակները փոխարինվեցին նորով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հ/Ա Գ-3 թաղամասի բազմաբնակարանային թիվ 8-րդ և հարակից շենքերի բնակիչներից, ովքեր հայտնում են, որ SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունը բավականին օպերատիվ արձագանքեց և կարճ ժամանակում խնդիրը կարգավորեց: Երկար տարիներ բնակիչներն ունեին խնդիրներ՝ կապված կոյուղատարերի փտած լինելու և կոյուղաջրերի շենքերի նկուղներ լցվելու հետ, ինչի պատճառով շենքի հիմքերը ոչ միայն թուլանում էին, այլև նկուղները լցվում էին կեղտաջրերով և տիրում էր գարշահոտություն:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը խոստացել էր բնակիչներին, որ խնդիրը կլուծեն ու մինչ թաղապատերանը միջոցներ էր ձեռնարկում «Վեոլիա ջուր» ընկերության Երևանի շահագործման տեղամաստի տնօրեն Մխիթար Գալստյանն ու «Վեոլիա ջուր» ընկերության Մաշտոցի տեղամասի պետ Նարեկ Բիպլոշյանը հանդիպում են բնակիչների հետ, տեղում ծանոթանում խնդրին և խոստանում, որ այն առաջիկա ծրագրերով կյանքի կկոչեն ու բնակիչները վերջապես կազատվեն այդ խնդրից:

«Վեոլիա ջուր»-ը մասնագետների հետ ուսումնասիրում են խնդիրը և այն կապիտալ փոխելու համար պահանջվում է մոտ 11 մլն դրամի ներդրում ու «Վեոլիա ջուր»-ը իր խոստումը կատարում է: Մի քանի շաբաթ, անգամ հանգստյան օրերին, հսկայական աշխատանքներ են կատարում ու իր դարն ապրած, ամբողջությամբ փտած կոյուղատարերը Երևանի շահագործման տեղամասի և Մաշտոցի տեղամասի աշխատակիցները փոխում են: Գործը սրտացավ կատարելուց հետո «Վեոլիա ջուր»-ը ամբողջությամբ նաև ասֆալտապատում է այդ հատվածը: 

Բնակիչները իրենց երախտիքի խոսքն էին ուղղում «Վեոլիա ջրին», Երևանի շահագործման տեղամասի և Մաշտոցի տեղամասի աշխատակիցներին և հույսով հավատում են, որ Աջափնյակի թաղապետարանն  էլ շենքերի մուտքերի աստիճանահարթակների խնդիրը կլուծի:

Լուսանկարները, տեսանյութը՝  Գագիկ Շամշյանը
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր