Պակիստանում մուսսոնային անձրևները շուրջ 300 մարդու կյանք են խլել
Պակիստանում հունիսի վերջին մուսսոնային սեզոնի սկսվելուց ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ, 676-ը՝ վիրավորվել, հայտնել է Ազգային աղետների կառավարման վարչությունը։
Ավելի քան 1500 շենք վնասվել է, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։
Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը կրել է ամենամեծ կորուստները՝ 151 զոհ և 536 վիրավոր: Հյուսիսարևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգում գրանցվել է 64 զոհ և 80 վիրավոր: Զոհերի մասին հաղորդվել է նաև Սինդ, Բելուջիստան և Գիլգիտ-Բալթիստան նահանգներում:
Երկրի իշխանությունները ջանքեր են գործադրում կյանքեր փրկելու և տարերքի պատճառած վնասի հետևանքները նվազագույնի հասցնելու համար: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին առատ տեղումները կշարունակվեն: