211652_close_icon

Նատալյա Սարգսյանը Եվրոպայի մինչև 17 տարեկանների ծանրամարտի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ

views-count652 դիտում article-date 17:39 27-07-2025
Եվրոպայի մինչև 17 տարեկանների ծանրամարտի առաջնությունում պատանիների մեր ընտրանին առաջին մեդալն է նվաճել:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Նատալյա Սարգսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 77 կգ ու 81 կգ:

Հրումում նա գլխավերևում պահեց 97 կգ: Երկամարտի 178 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Նմանատիպ նյութեր