Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այն բանին, որ հայրենի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ՀԷՑ-ը խլել են, ու ամեն բան կարգին է, սակայն իրականում ներսում բավականին լարված իրավիճակ է:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ է ուղարկել 4 ամսով՝ հարցերը լուծելու ու վերադառնալու համար, բայց արբիտրաժային դատարանի որոշումը ողջ պլանները խառնել է իրար: Դատարանը կարող է շտապ վերջնական որոշում կայացնել ու Պետրոսյանի բոլոր քայլերն անհաջողության մատնվեն, նրան ստիպեն ձեռնունայն հեռանալ ՀԷՑ-ից: Հիմա իշխանությունները ելք են փնտրում՝ հարցերին արագացված լուծում տալու համար, բայց դեռեւս ապարդյուն:
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից պահանջել է՝
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, եւս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս եւս դիմել է արբիտրաժային դատարան»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

- չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն,
- չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը,
- չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին,
- չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները,
- չհայտարարել եւ չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ,
- չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները,
- որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը: