211652_close_icon
views-count25253 դիտում article-date 10:38 06-09-2018

Դպրոցների տնօրեններն անհանգիստ են. ելքեր են փնտրում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին լարված են հատկապես մայրաքաղաքի դպրոցների տնօրենները: «Փաստի» տեղեկություններով, նրանցից մի քանիսն այս օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ առնչություն ունեցող անձանց հետ՝ մի քանի նպատակով. նախ՝ փորձել հասկանալ, թե որքանով են սև ու մութ ամպերը պտտվում նաև իրենց գլխին, և երկրորդ՝ հավատարմության երդում տալ նոր իշխանություններին և շարունակել պաշտոնավարել «նոր ժամանակների» պահանջների հանգվույն: Իսկ նման անհանգստության պատճառն առաջին հերթին այն է, որ ընդամենը տասնյոթ օրից տեղի կունենան Երևանի ավագանու, ապա և՝ ավագանու կազմից քաղաքապետի ընտրություններ, ինչը նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանում ևս կիրականացվի իշխանափոխություն: Եվ այս պարագայում մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացն իր շարունակությունը կստանա նաև դպրոցներում: Թեպետ, որոշ տնօրեններ այս օրերին նաև բողոքում են, թե «շատ պետքներս է, սիմվոլիկ աշխատավարձով աշխատում ենք, պիտի խնդրեն, որ շարունակենք աշխատել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր