211652_close_icon
views-count2824 դիտում article-date 13:23 24-07-2025

Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների բանավոր քննության միջնորդությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ:  

Այս մասին հայտնում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը։

«Դատավորը որոշել է 24.07.2025թ.-ի փոխարեն դատական ակտը հրապարակել 30.07.2025 թվականին:

Դատավորը ժամկետի փոփոխումը պատճառաբանել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու, դատարանի ծանրաբեռնվածության և պաշտպաններին իր դեմ բացարկ հայտնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ»:

Նմանատիպ նյութեր