Եվ այդ պատասխանատվությունը պահանջում է մեկ բան՝ խելքի գալ կամ հեռանալ քաղաքականությունից. Գարիկ Ուռումյան
Գարիկ Ուռումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«2018թ.-ին երբ պահանջվում էր խելամիտ միավորում՝ փորձառու ղեկավարության շուրջ, Քոչարյանը ընտրեց հակառակը, նա նախընտրեց հեռու մնալ, իր քաղաքական վերադարձի սպասումով, իսկ հետո՝ լուռ դիտորդից վերածվեց անուղղակի դաշնակցի, թույլ տալով, որ տապալվի մի համակարգ, որի հիմքում դեռ կանգնած էր Սերժ Սարգսյանի կայուն կառավարման փորձը։
Այսօր մենք կործանման եզրին ենք։ Հանձնված Արցախ, պարտված պատերազմ, փլուզված բանակ, սպառված արտաքին քաղաքական ռեսուրսներ։ Եվ այս ամենը՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության հետևանքն է, այլ նաև նրանց, ովքեր այս ամենը կանխելու փոխարեն իրենց լռությամբ կամ անգործությամբ բացեցին այդ դուռը։
Հատկապես նրանց, ովքեր իրենց ընդդիմադիր են կոչում, բայց մինչև հիմա ավելի շատ ժամանակ են ծախսում Սերժ Սարգսյանին քննադատելու վրա, քան՝ երկրի ներկայիս քայքայման պատճառներին հակազդելու։
Քոչարյանի աջակիցներ՝
Բաց աչքերով նայեք իրականությանը,
Ձերբազատվեք կուռքամոլությունից և անձնական հավատարմության քաղաքականությունից,
Գնահատեք, թե ով է ապացուցել իր կարողությունները պետություն պահելու գործում, և ով՝ տարիներով միայն բաժանել է դաշտը, մարել համախմբման ցանկացած հնարավորություն։
Այլևս ժամանակ չկա քաղաքական խաղերի։
Ժամանակն է պետություն կառուցելու, սխալները խոստովանելու և թշնամու փոխարեն իրար ոչնչացնելու քաղաքականությունը դադարեցնելու:
Կոչս ուղղված է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր դեռ մտածում են պետության, ոչ թե անհատների մասին։
Պատմության առաջ բոլորս ենք պատասխանատու։
Եվ այդ պատասխանատվությունը պահանջում է մեկ բան՝ խելքի գալ կամ հեռանալ քաղաքականությունից»։