211652_close_icon

Գերմանիան պատրաստ է Կիևին փոխանցել երկու Patriot համակարգ՝ դրանց արագ փոխարինման պայմանով

views-count673 դիտում article-date 21:15 22-07-2025
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները պատրաստ են Ուկրաինային մատակարարել երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, սակայն միայն այն պայմանով, որ դրանք հնարավորինս շուտ փոխարինվեն։

«Մենք կարող ենք մեր կողմից երկու համակարգ հանձնել, բայց դա տեղի չի ունենա, եթե չունենանք հուսալի երաշխիք, որ դրանց փոխարինողներ կստանանք, ասենք, վեցից ութ ամսվա ընթացքում», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, ասել է քաղաքական գործիչը

Բավարիայի Էրդինգ քաղաք կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը։
 

Նմանատիպ նյութեր