Գերմանիան Թուրքիայից դուրս է բերել Patriot ԶՀՀ-ները
Ավարտվել է Թուրքիայում գերմանական զենիթահչրթիռային համակարգերի առաքելության ժամկետը, որոնք տեղակայվել էին սահմանային Քահրամանմարաշ շրջանում:
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնել է, որ ԶՀՀ-ներն արդեն ապամոնտաժվել են և փոխադրվել Իսկենդերուն նավահանգիստ ու բարձվել "Brıtannıa Seaways" բեռնակիր նավը: 15-օրյա աշխատանքներից հետո նավն ուղևորվել է Գերմանիայի ափեր:
Հիշեցնենք, որ ԶՀՀ_ները տեղակայվել էին Թուրքիայի տարածքում՝ Սիրիայից եկող հնարավոր հարձակումները կանխելու նպատակով և 3 տարի ժամկետով: