Արտակարգ իրավիճակ՝ Տավուշի մարզում․ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը հաստաբուն ծառի տապալման հետևանքով 1,5 ժամ փակվել էր․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազագն է ստացվել, որ Մ4՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին քամու հետևանքով հսկայական ծառը կոտրվել ու տապալվել է, ինչի հետևանքվ ճանապարհը ամբողջությամբ երթևեկության համար փակվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։
Փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները մոտ 1,5 ժամ հատուկ էլեկտրական սղոցների միջոցով մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ վայր, այդ ընացքում էլ ուժեղացված ծառայություն էր կատարում պարեկների մյուս մասը։
Ծառի տապալման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։