211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում․ Լերմոնտովո գյուղում ծառերի տապալվելու հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count20299 դիտում article-date 19:37 22-03-2025
Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում հաստաբուն ծառը տապալվել է և երկկողմանի փակել ճանապարհի երթևեկելի գոտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Գևորգյանի և Արմեն Դունամալյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մազմանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Փրկարարները մասնատել են ծառերը և այն հեռացրել երթևեկելի գոտուց։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր