211652_close_icon

Շուրջ 180,000 դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է Հովտաշատ բնակավայրին. Գլխավոր դատախազություն

views-count1360 դիտում article-date 16:21 21-07-2025
Քրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին:

Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա՝ հողամասն օրենքով սահմանված կարգի խախտմամբ, շուկայականից էականորեն ցածր գնով դուրս է բերվել համայնքի գույքային ֆոնդից, ապա ապօրինի ճանապարհով դարձել է Հովտաշատ բնակավայրի նախկին ղեկավարի որդու սեփականությունը: Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Նմանատիպ նյութեր