Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային առաջին օրը ուշացումով է ժամանում ՀԷՑ (ուղիղ). news.am
Այսօր՝ հուլիսի 21–ին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի առաջին աշխատանքային օրն է ՀԷՑ-ում։
Թեեւ աշխատանքային ժամը ՀԷՑ-ում սկսվում է 9-ին, սակայն ժամը 10:15-ին նա դեռ չէր ժամանել իր նոր աշխատավայր։
Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ-ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել եւ ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։
Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
Նույնը նաւ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ:
ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:
ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ: