211652_close_icon

«Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը՝ Ռուբիկ Հակոբյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ

views-count2332 դիտում article-date 20:24 19-07-2025
Հակոբյանի «հանցագործությունը» Հ2 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության քննադատությունն է: Այս մասին ասվում է «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունում՝ Ռուբիկ Հակոբյանի կալանավորման վերաբերյալ:

«Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները քաղաքական ընդդիմախոսների դեմ:

Նիկոլ Փաշինյանին ենթակա իրավապահ համակարգի և դատավորի ձեռամբ գործ է հարուցվել և երկամսյա կալանքի որոշում է կայացվել քաղաքական գործիչ, ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, 2000-2008թթ. ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուբիկ Հակոբյանի մասով:

Հակոբյանի «հանցագործությունը» Հ2 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության քննադատությունն է: Ներկայացված մեղադրանքն աբսուրդի ժանրից է և ցույց է տալիս փաշինյանական իշխանության իրական էությունը:

«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է օրվա իշխանության հակաիրավական գործունեությունը և շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ:

Մենք կոչ ենք անում հանրությանը միասնական ջանքերով հաղթահարել մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները»:

Նմանատիպ նյութեր