ԱԺ-ն սկսեց նիստը օրենքների քվեարկությամբ և պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ծննդյան տարեդարձը շնորհավորելով
ՀՀ Ազգային ժողովում այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի արտահերթ նստաշրջանին 131 պատգամավորներից ներկա էին 97-ը: Քանի որ քվորումն ապահովված էր, ԱԺ պատգամավորներն անցան մի շարք օրենքների քվեարկությանը:
Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ծննդյան օրն է և հավելեց. «Է՜հհ, երեկ զգուշացնեիր», ինչից հետո պատգամավորները սկսեցին շնորհավորանքներ հղել իրենց գործընկերոջը:
Ներկա պահին պատգամավորները հերթականությամբ անցկացնում են օրենքների քվեարկություն:
Օրենքների քվեարկությունից հետո, ինչպես միշտ, նրանք մեկը մյուսի հետևից սկսեցին լքել նիստերի դահլիճը: