211652_close_icon

«Մի արեք, դուք ուսապարկեր չեք»․ Ռուբիկ Հակոբյանի խորհուրդը՝ Դիմադրության շարժման ղեկավարներին. aravot.am

views-count829 դիտում article-date 14:45 29-06-2022
«Ի սկզբանե ողջունել եմ շարժումը, այն իսկապես ժողովրդական շարժում էր։ Ցավոք, նախատեսվածը չեղավ։ Վերջերս նկատել եմ, որ երբ որեւէ մեկը քննադատական խոսք է ասում շարժմանը, վերջինիս ներկայացուցիչների կողմից հարձակում է լինում։ Մի արեք․ դուք ուսապարկեր չեք»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Դիմադրության շարժմանը՝ հայտարարեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, հայտնում է aravot.am-ը։

Նա նշեց․ «Եթե չենք հասկացել, թե 40-50 000-ոց հավաքն ինչպես հասավ 4-5000-ի, ուրեմն մենք բարոյական-քաղաքական իրավունք չունենք քաղաքականությամբ զբաղվելու։ Ի սկզբանե մարդկանց մոտ հույս առաջացավ այդ շարժմամբ, աշխարհի կենտրոններին բացատրվեց, որ «ժողովրդավարության բարձրագույն լիգան» սուտ է։ Սա դրականն է, որը, ցավոք, շարունակություն չունեցավ։ Այսօր այն խնդիրները, որոնք պետք է լուծեր շարժումը, չլուծվեցին։ Վստահ եմ, որ եթե ռեստարտ տանք շարժմանը, հասկանանք, թե ինչ է պետք, որ շարժումը դառնա համաժողովրդական, ապա իշխանությունն էլ չի պայքարի մեր դեմ»։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր