211652_close_icon

Oկnւպաgված Արցախում Ալիևի մասնակցությամբ գլոբալ մեդիա ֆորում է անցկացվում

views-count712 դիտում article-date 17:46 19-07-2025
Այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում մեկնարկում է «Թվային անցումներ. տեղեկատվության և լրատվամիջոցների դիմադրողականության ամրապնդում արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով երրորդ գլոբալ մեդիա ֆորումը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ֆորումին կմասնակցեն 52 երկրից մոտ 140 հյուր, այդ թվում՝ ավելի քան 30 լրատվական գործակալության, 7 միջազգային կազմակերպության, մոտ 80 մեդիա կառույցի, ինչպես նաև այլ մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչներ։

Արդեն սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Շուշիի գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցների հետ։

Նմանատիպ նյութեր