Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը զայրացել է. մութ ամպեր՝ համայնքային ոստիկանության բաժինների որոշ պետերի և ՊԾ ղեկավար կազմի որոշ պաշտոնյաների գլխին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, առաջիկա օրերին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունենալու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում և Պարեկային ծառայությունում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարի հանձնարարականով ուսումնասիրություններ են իրականացվում համայնքային ոստիկանության բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզերի գումարտակների աշխատանքների վերաբերյալ։
Պաշտոնանկ են արվելու անգամ բաժինների պետեր ու ՊԾ գումարտակների, վաշտերի ու դանակների հրամանատարներ։
Կան նաև պաշտոնյաներ, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան փաստաթղթեր և դրանք բոլորը փոխանցվելու են Հակակոռուպցիոն կոմիտե։
Իսկ նախարարի կողմից վերջնական որոշումները կկայացվեն, երբ առաջիկայում ավարտվեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի անակնկալ ու ստուգողական այցերը մարզեր։
Այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։