211652_close_icon

Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող երկրների մեջ Թուրքիան աշխարհում 4-րդն է

views-count772 դիտում article-date 22:43 18-07-2025
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է 2025-ի  տվյալները։ Ըստ այդմ՝ աշխարհում ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող  երկրների ցանկում Թուրքիան զբաղեցրել է 4-րդ տեղը։

2024 թվականին Թուրքիա է ընդունել է  60․6 մլն զբոսաշրջիկ, իսկ 2023-ին՝ 56․7 մլն զբոսաշրջիկ։ Այսինքն՝ 2024-ին գրանցվել է 10% աճ 2023-ի համեմատ։

ՄԱԿ-ի տվյալների համաձայն ամենից շատ զբոսաշրջիկներ 2024-ին ընդունել են ներքոնշյալ երկրները։

1․ Ֆրանսիա - 102 մլն
2․ Իսպանիա - 93․8 մլն
3․ ԱՄՆ - 72․4 մլն
4․ Թուրքիա - 60․6 մլն
5․ Իտալիա - 58 մլն
6․ Մեքսիկա - 45 մլն
7․ Չինաստան - 40 մլն
8․ Միացյալ Թագավորություն - 39 մլն
9․ Գերմանիա - 39 մլն
10․ Ճապոնիա - 37 մլն

Նմանատիպ նյութեր