211652_close_icon

Սամվել Բաբայանը հաղորդում էր ներկայացրել ՔԿ. կապ ունի՞ այն Խորխոռունու սպանության հետ, ովքե՞ր են անցնում գործով. 168.am

views-count3700 դիտում article-date 17:47 18-07-2025
ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:

168.am-ին հաջողվել է պարզել նշված սպանության գործին առնչվող բոլոր անձանց անունները։

Նրանք են՝ Արմեն Առաքելյան, Սասուն Առուշանյան (կազմակերպիչ), Հրայր Նարիմանյան, Արայիկ Նարիմանյան:

Ի դեպ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Սասուն Առուշանյանը եղել է Սամվել Բաբայանի թիկնազորի պետը։

Մեզ հայտնի է դարձել, որ մեկ ամիս առաջ Սամվել Բաբայանի ներկայացուցիչը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, հնարավոր է, որ այն առնչություն ունի հենց Վահրամ Խորխոռունու գործի հետ:

Այս պահին այլ մանրամասներ չենք կարող հաղորդել, լրացուցիչ հավաստի տեղեկությունների դեպքում կներկայացնենք նաև դրանք:

Նմանատիպ նյութեր