Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածներում և Ջրվեժ գյուղի որոշ թաղամասերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանում՝ հոսանքի լարման անկման պատճառով, ս.թ հուլիսի 18-ին ժամը 09:30-23:40 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Մայակ, Բանավան, Բագրևանդ, Ա և Բ թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: