PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը
Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ինքնալուծարման և զենքերի հանձման գործընթացը շարունակում է մնալ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:
Հուլիսի 16-ին հրապարակվել է ՔԲԿ-ի խոսնակներից Թեքին Մուշի հայտարարությունը։ ՔԲԿ-ականների զենքերի հանձման գործընթացի հնարավոր շարունակականությունը նա կապել է Թուրքիայի գործողությունների հետ:
«Այս պահին երկրորդ խմբի զենքերի հանձնումը մեր օրակարգում չէ: Սակայն եթե պետությունը իրավական հիմք ստեղծի ու հստակ քայլեր իրականացնի, իրավիճակը կարող ենք կրկին գնահատել»,-հավելել է Մուշը:
Հիշեցնենք, որ զինյալների առաջին խումբը թուրքական կողմին զենքերը հանձնել էր հուլիսի 11-ին Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում: Հանձնմանը զուգահեռ 30 հոգուց բաղկացած ՔԲԿ-ականների մի խումբ էլ սիմվոլիկ կերպով ոչնչացրել էր զենքերը:
Ermenihaber