10796 դիտում
23:32 12-10-2019
Սիրիայում յուրաքանչյուր տուն ու փողոց մարտական դիրքի է վերածվելու. PKK. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Քուրդիսատանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ, հայտնում է [url=https://galatv.am/hy/2778449/?fbclid=IwAR2o2M96x5SFl1q41kyF5t0y88o0kEnU2NlZ5xvN5YRc9XSGPpWSvZTZ-PE]GalaTV[/url]-ն:
PKK-ն հայտնել է, որ թուրքական պետության զավթիչ հարձակումների դեմ յուրաքանչյուր տուն, բնակավայր, փողոց վերածվելու է մարտական դիրքի և քրդական մյուս կառույցներին կոչ արել ակտիվացնել գործողությունները Սիրիայի հյուսիսում:
Գործադիր կոմիտեի հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Ֆաշիստ-գաղութատիրական Թուրքիան, քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դեմ ուղղված միջազգային դավադիր հարձակման 21-րդ տարելիցին` 2019թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ից Ռոժավա (Արևելք) Քուրդիստանի ուղղությամբ ողջ սահմանի երկայնքով զավթիչ և ցեղասպանական գործողություն է սկսել»:
Նշվում է, որ այդ պահից սկսած Սիրիայի հյուսիսային և արևելյան սահմանամերձ քրդաբնակ գյուղերն ու գյուղաքաղաքները ռմբակոծվել են բարբարոս թուրքական բանակի տանկերի, գնդացիրների և ինքնաթիռների կողմից:
«Այն, ինչ չկարողացավ 2014թ. սեպտեմբերի 15-ին Քոբանիի դեմ հարձակված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաջողել, այժմ ցանկանում է հաջողել քրդերի և մարդկության թշնամի «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության ֆաշիստական դիկտատուրան»,- նշված է հայտարարությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
814 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
628 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել