6713 դիտում
20:01 17-07-2017
Թուրքական Հաքքարիում PKK-ն կրկին պայթյուն է իրականացրել. կան վիրավորներ
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հուլիսի 17-ին ժամը 11-ի սահմաններում պայթյուն են իրականացրել: Այս մասին, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Պայթյունի հետևանով 17 թուրք զինվոր է վիրավորվել, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հաքքարին համարվում է քրդերի և թուրքական զինուժի բախման գլխավոր օջախներից մեկը, տարիներ շարունակ տևող բախումներն ու պայթյուններն այստեղ չեն դադարում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:
Նմանատիպ նյութեր
3752 դիտում
14:52 08-07-2019
Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում կրկին հարվածներ է հասցրել PKK-ին
10793 դիտում
23:32 12-10-2019
Սիրիայում յուրաքանչյուր տուն ու փողոց մարտական դիրքի է վերածվելու. PKK. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2042 դիտում
15:20 11-02-2021
Իրաքում PKK-ի դեմ մեկնարկած օպերացիայի ընթացքում 9 թուրք զինծառայող է սպանվել
Այս բաժնից
1000 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
646 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
670 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին