3752 դիտում
14:52 08-07-2019
Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում կրկին հարվածներ է հասցրել PKK-ին
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Զապ և Գարա շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ օդային հարձակումն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում իրականցվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում:
Թուրքական զինված ուժերի կողմից մայիսի 27-ից իրականցվում է «Մագիլ» (Pençe) անունը կրող ռազմական գործողությունը, որի նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային հատվածներում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերը:
Նմանատիպ նյութեր
10010 դիտում
23:13 28-05-2017
Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում
6710 դիտում
20:01 17-07-2017
Թուրքական Հաքքարիում PKK-ն կրկին պայթյուն է իրականացրել. կան վիրավորներ
3241 դիտում
14:54 20-07-2016
Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային հատվածին
Այս բաժնից
547 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
580 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1189 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN