Վտանգին ընդառաջ ենք գնում. Մովսես գյուղի հրշեջ-փրկարարական խումբը 2024 թվականի լավագույնն է ճանաչվել
Ոլորապտույտ ճանապարհը Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղ է տանում։ Գնում ենք հանդիպելու 2024 թվականի Հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական լավագույն խումբ ճանաչված՝ Մովսեսի հրշեջ-փրկարարական խմբի ծառայողներին։
Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ տեղակայված, գյուղացիների հոգսով ու ուրախությամբ ապրող հրշեջ-փրկարարական խումբն ամենօրյա ծառայությունն է իրականացնում։ Խմբի պետ Սասուն Մանասյանն ասում է, որ մի ընտանիքի պես են՝ համերաշխ ու համախմբված։
Մովսեսում լավ գիտեն հրշեջ-փրկարարական խմբի հարգը ու ցանկացած դեպք-պատահարի ժամանակ տավուշյան լեռների պես կանգնած են ծառայողների կողքին։
Սասուն Մանասյանն ասում է, որ հրշեջ-փրկարարի գործը սովորական գործ չէ, փրկարարն էլ՝ սովորական աշխատուժ։ Փրկարարի ծառայությունը մարդանվեր առաքելություն է, պատիվ։
«Փրկարարը սովորական մարդուց տարբերվում է նրանով, որ երբ վտանգի ժամանակ բոլորը փախչում են, ինքն ընդառաջ է գնում վտանգին, փորձում ենք կանխել այն»:
Մովսես գյուղի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբում նախ զարմացել են, հետո անասելի հպարտացել, որ նկատել ու գնահատել են իրենց ծառայությունը:
Նկարահանման խմբով վերադառնում ենք Երևան։ Որքան հեռանում ենք սահմանամերձ Մովսեսից, այնքան ավելի եմ սևեռվում Սասուն Մանասյանի հրաժեշտից առաջ ասած խոսքերի վրա՝ «Մայրաքաղաքի աղմուկից հեռու Տավուշի սահմանամերձ գյուղում ապրողների համար կյանքն այլ նշանակություն ու արժեք ունի. յուրաքանչյուրս մեր խրամատում, մեր ծառայությունն իրականացնելով պետք է շենացնենք մեր Հայրենիքը»։