Դեպքը մեր ուշադրության կենտրոնում է. ՄԻՊ-ը՝ 8 ամսական երեխայի հետ «Աբովյան» ՔԿՀ տեղափոխված կնոջ գործի մասին
Դեպքը մեր ուշադրության կենտրոնում է, բայց քանի որ խորհրդապահական է, նաև խնդիր թեման ինքնին զգայուն է, բնականաբար դրա վերաբերյալ չեմ կարող հրապարակային տեղեկատվություն փոխանցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հասարակական հնչեղություն ստացած միջադեպին։
ՄԻՊ-ն ընդգծեց, որ դեպքի առթիվ այց է իրականացվել իր աշխատակազմի մի շարք ներկայացուցիչների կողմից, այդ թվում՝ բժիշկ, հոգեբան և համապատասխան ոլորտների այլ մասնագետներ։
«Համապատասխան անձանց հետ մենք ունեցել ենք հաղորդակցություն՝ տարբեր հարցերի շուրջ։ Այդ ընթացքում ոչ միայն ինֆորմացիա ենք ստացել, այլև տրամադրել ենք անհրաժեշտ տեղեկատվություն՝ կապված նրանց իրավունքների հետ։ Միաժամանակ մի շարք հարցեր արդեն իսկ լուծում են ստացել»,- ասել է պաշտպանը։
Մանասյանը նշել է, որ անձամբ դեռևս չի այցելել, քանի որ ունեին պատվիրակություն Եվրոպական Միության անդամ պետություններից մեկից: Նա հավելել է, որ ապագա այցերի վերաբերյալ կտրամադրվի հրապարակային տեղեկություն:
Հիշեցնենք, որ 3 անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայրը դատարանի որոշումից հետո նիստերի դահլիճից տեղափոխվել էր Աբովյան քրեակատարողական հիմնարկ 8 ամսական դստեր հետ: Կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածով՝ անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար։ Ըստ մեղադրանքի՝ կինն աջակցել է Հնդկաստանի 16 քաղաքացու ապօրինի միգրացիայի կազմակերպմանը։ Դատական մարմինները նրա նկատմամբ կալանք կիրառելու որոշում են կայացրել այն բանի հիման վրա, որ կինը բացակայել է դատական նիստերից մեկից։