211652_close_icon

Ալեն Սիմոնյանն ամուսնալուծվել է

views-count4867 դիտում article-date 13:02 17-07-2025
Irakanum.am-ի տեղեկություններով`օրերս ամուսնալուծվել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանը։ Նրանք դիմել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն և հայտնել ամուսնալուծվելու իրենց ցանկության մասին։

Եվ, օրենքի համաձայն, նրանց տրվել է մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գործընթացն ավարտին հասցվի։ 

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ով հաստատեց ամուսնալուծվելու մասին լուրը` նշելով, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար։

Ալեն Սիմոնյանը նաև հայտնեց, որ այս թեմայով այլևս մեկնաբանություն տալ չի ցանկանում` խնդրելով լրատվամիջոցներին այլևս չանդրադառնալ այս անձնական հարցին։

Մեր տեղեկություններով` Ալեն Սիմոնյանի և Մարիամ Մարգարյանի ամուսնալուծության գործընթացը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։

Նմանատիպ նյութեր