211652_close_icon

Մեծ Բրիտանիան ահազանգում է. Թուրքիայում արտադրվող «Love of Dubai» շոկոլադը վտանգավոր է

views-count1669 դիտում article-date 23:09 16-07-2025
Մեծ Բրիտանիայի սննդի ստանդարտների գործակալությունը նախազգուշացում է տարածել Թուրքիայում արտադրվող «Neosis Schokolade Love of Dubai» ապրանքանիշի շոկոլադի վերաբերյալ, որը արտահանվում է Դուբայ։

Պատճառն այն է, որ շոկոլադը պարունակում է պիստակ, ինչը փաթեթավորման վրա նշված չէ։ Այս հանգամանքը վտանգ է ներկայացնում պիստակի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց համար։

Ըստ Մեծ Բրիտանիայի համապատասխան մարմնի հայտարարության՝ շոկոլադը ձեռք բերած անձանց խորհուրդ է տրվում այն ոչնչացնել տան պայմաններում և կապ հաստատել Բրիտանիայի տարածաշրջանային առևտրի ստանդարտների վարչության կամ Հյուսիսային Իռլանդիայում՝ շրջակա միջավայրի առողջապահական պատասխանատուների հետ։

Ինչպես հաղորդում է «Türkiye» թերթը, պիստակի տեղեկությունների բացակայությամբ ապրանքները դուրս են բերվում շրջանառությունից։ Հատկապես խնդրահարույց են համարվել 95 գրամանոց վաճառվող սալիկները, որոնք հետ են կանչվում ընկերության կողմից։

Ermenihaber

 
 

Նմանատիպ նյութեր