Ինչպես համադրել շոկոլադը և տուրիզմը
Շոկոլադի բուժիչ հատկությունների շնորհիվ վերջին ժամանակներում ավելի մեծ հեղինակություն են ձեռք բերել շոկոլադե հանգստավայրերը, որտեղ շոկոլադով հիմնականում բուժում են դեպրեսիաներից։
Ամենահայտնի հանգստավայրերից Է Հերշեսը՝ Կալիֆորնիայում։
Այսօր տուրիստական շատ գործակալություններ չեն վարանում իրենց ծրագրերում ներառել այցելություններ «շոկոլադի սրճարաններ», որտեղ շոկոլադը կարելի է ճաշակել ոչ միայն իբրև դեսերտ, այլև որպես սնունդ՝ ասենք շոկոլադե սոուսով բադ։
Այցելությունների մեծ ցուցանիշ ունեն նաև Բարսելոնի շոկոլադի թանգարանը և Շոկոլանդիան Գերմանիայում. այստեղ կազմակերպվող՝ շոկոլադի հետ կապված շոուներին տարեկան ականատես է լինում ավելի քան երեք միլիոն մարդ։