211652_close_icon

Այսօր էլ Հայաստանում արտապատվիրակման դեպքեր կան, բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը. Փաշինյան

views-count1966 դիտում article-date 13:39 16-07-2025
Հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման դեպքեր կան: Օրինակ, Զվարթնոց օդավակայանը, ջրային համակարգը, երկաթուղիների կառավարումը: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում  ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը, դա շատ կարևոր է»,- նշել է նա:

«ՀՀ-ն շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրրոդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։

Բոլոր գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք ու կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում»,- աասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր