211652_close_icon

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

views-count571 դիտում article-date 18:51 15-07-2025
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչները։

Անահիտ Մանասյանը և Ռոբերտ Դոբրովոդսկին նաև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը: Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր