211652_close_icon

Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես․ Փաշինյան

views-count844 դիտում article-date 14:55 13-07-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

«Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես։ Եթե կրթության միջոցով դուք՝ երեխաներ, լավ ապրեք, դրա շնորհիվ լավ կապրի նաև ձեր ընտանիքը, ձեր ընտանիքի հետ՝ ձեր համայնքը, ձեր համայնքի հետ՝ ձեր մարզը, ձեր մարզի հետ՝ ձեր պետությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվել է Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքը: Իր հերթին, կառավարությունը դպրոցը համալրել է նոր երաժշտական գործիքներով»,- ընդգծել է վարչապետը:

 

Նմանատիպ նյութեր