211652_close_icon

Միրզոյանի՝ Պեկին այցից հետո Երևանը հայտարարեց Շանհայի կազմակերպության անդամակցության որոշման մասին. քաղաքագետ

views-count742 դիտում article-date 14:09 13-07-2025
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

«Չինաստանում կայանալու է Շանհայի գործակցության կազմակերպության արտգործնախարարների հավաքը: Հետաքրքիր է, արդյո՞ք հավաքի ընթացքում, թեկուզ ոչ պաշտոնական՝ հետնաբեմային մակարդակում կլինի խոսակցություն այն մտադրության մասին, որ օրեր առաջ արտահայտեց Երեւանը՝ կազմակերպությանն անդամակցելու մասով:

Հիշեցնեմ, որ Հայաստանի ԱԳ նախարարը Պեկին այցից մի քանի օր անց հայտարարեց, որ Երեւանը կայացրել է Շանհայի գործակցության կազմակերպության հայտ ներկայացնելու որոշում:

Բնականաբար, հայտը ներկայացված չէ, որ այն լինի պաշտոնական քննարկման առարկա, սակայն կարող է լինել ոչ պաշտոնական մտքերի փոխանակում այդ թեմայով:

Հիշեցնեմ, որ Շանհայի գործակցության կազմակերպությանն անդամակցում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Կիրգիզիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Պակիստանը: Հայաստանը մինչ այժմ եղել է երկխոսության գործընկերոջ կարգավիճակով, ինչպես Ադրբեջանը: 2024 թվականի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ մտադիր է ներկայացնել դիտորդ լինելու հայտ: Այդպիսի մտադրություն ուներ նաեւ Հայաստանը, բայց փաստացի Միրզոյանի՝ Պեկին այցից հետո Երեւանը հայտարարեց անդամակցության հայտնի որոշման մասին»:

 

Նմանատիպ նյութեր