211652_close_icon

ՀՀ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել 12 կետից միայն մեկի շուրջ․ Աշոտ Ավանեսյան

views-count700 դիտում article-date 21:16 12-07-2025
ՀՀ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել 12 կետերից միայն մեկի շուրջ: Այս մասին, ելույթ ունենալով Ազատության հրապարակում, հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի  անդամ Աշոտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, դրանից հետո իշխանությունների կողմից սոցցանցերում թեզեր էին առաջ տարվում, որ այս ամենը ստամոքսակռիվ է, տալիս էին նաև այլ որակումներ։

«Այնինչ, մյուս կետերի շուրջ բանակցությունները փակուղի էին տարել հենց իրենք՝ նույնսիկ քննարկման առարկա չդարձնելով։ Ինչ վերաբերում է սոցիալական հարցերին՝ մենք առաջարկել էինք մշակել փոխկապակցված, փաթեթային ծրագիր, որտեղ փոխկապակցված կլինեն սոցիալական, բնակարանային, աշխատանքի ապահովման ու այլ հարցեր։ Սա ձեդռնտու է հենց պետության համար, այս ռազմավարական առաջարկը կտրատականապես մերժվել է»,-նշեց  Ավանեսյանը։

«40 հազար դրամի աջակցության տրամադրումը հաջողվեց երկու ամսով երկարացնել միայն Ազատության հրապարակում տեղադրված վրանի ապամոտաժումից հետո»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր