211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով։

views-count1192 դիտում article-date 09:34 12-07-2025
Հանրապետության տարածքում հուլիսի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Հուլիսի 12-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Նմանատիպ նյութեր