Արսեն Թորոսյանը ստում է՝ մոլորության մեջ գցելով ԱՄՆ գործընկերներին. էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքում գրել է.
Արսեն Թորոսյանը ստում է՝ մոլորության մեջ գցելով ԱՄՆ գործընկերներին.
Տեսա, որ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի կողմից հրապարակված Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ գրառմանը արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը պնդելով, թե «հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների և քաղաքացիների սպանությունների միջոցով պետական հեղաշրջման փորձ կատարելու համար»։
Թորոսյանը ստում է։
Ցանկանում եմ Բրեդ Շերմանի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հոգևորականներից միայն Բագրատ Սրբազանը և Հրայր սարկավագ Հակոբյանն են մեղադրվում ահաբեկչության նախապատրաստման և իշխանության զավթման նախապատրաստման մեջ։
Մինչդեռ բարերար Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել են հարցազրույց տալու համար և պահվում են Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նկուղում (մեր ժողովրդին առավել հայտնի՝ որպես ԿԳԲ-ի պոդվալ), որը Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չփակեց։
Բրեդ Շերմանը և ԱՄՆ-ի մեր բոլոր գործընկերները պետք է հստակ իմանան, որ Հայաստանի Հանրապետությունը շեղվել է ժողովրդավարական ուղուց և իր ստանձնած միջազգային պարտավորություններից։
Այսօր մեր երկրում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ, իսկ բարերար Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են գործող իշխանության ցուցումով՝ ընդամենը հարցազրույց տալու համար։