211652_close_icon

Իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում իմ ընկերներին և գործընկերներին. Արմեն Աշոտյանը՝ ՀՅԴ-ին

views-count2149 դիտում article-date 23:21 10-07-2025
Անկախ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ իմ ունեցած բնական և անբնական, հիմնավոր և անհիմն, հատվածական և ընթացիկ տարաձայնություններից, իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պայքարի և կյանքի, կալանքի և ազատության, որպես կանոն՝ նեղ օրերին զինակից, լայն օրերին՝ իմ ընդդիմախոս ընկերներին և գործընկերներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 

«Երազում եմ այն օրվա մասին, որ կրկին շռայլություն ունենանք վիճելու պահպանողականության և սոցիալիզմի մասին՝ մշտապես հավատարիմ մնալով ազգային նկարագրին։
Իսկ նկարը գուցե նորից ոմանց մոտ տարակուսանք առաջացնի։

Այն կրկին տեղադրում եմ ոչ միայն հիմա էլ ՀՅԴ-ի հանդեպ անթաքույց բռնաճնշումների առիթով։

Ոչ միայն այն հիշողությամբ, որ հեռավոր անցյալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում:

Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից հետո ամենաշատ ընկերներ Դաշնակցությունում ունեմ։

Ոչ միայն այն հիշողությամբ, որ սույն գլխարկը ինձ նվիրել է ՀՀԿ գրասենյակ արտերկրից ժամանած մի դաշնակցական կարգին տղա։

Ոչ միայն հայտնի ճշմարտությամբ, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։
Ոչ միայն այն վստահությամբ, որ կուսակցությունս ու ես այդ աստիճան լայնախոհ եւ կայացած ենք, որ վաղուց նեղ կուսակցական քարոզից անդին ենք։

Տեղադրում եմ, որովհետև ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես։

Որովհետև մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները և մուննաթը։

Որովհետև մեր ժողովրդի շահը մեկն է, և մենք միասին անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, Հայրենիք ունենք։

Պահանջատերի արմատներով՝ հայրենատեր ձեր բախտակից»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր