211652_close_icon

«Այս քայլերը տանելու են պայթյունի. հանդիպումները միայն զիջելու մասին են, այլ ոչ թե գերիների կամ մեր խնդիրների». Մարտին Եսայան. 168.am

views-count2272 դիտում article-date 16:36 10-07-2025
«Այս քայլերը տանելու են պայթյունի. հանդիպումները միայն զիջելու մասին են, այլ ոչ թե գերիների կամ մեր խնդիրների». Մարտին Եսայան

Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում։

Ինչպես Նիկոլ Փաշինյանի նախորդ, այնպես էլ այս հանդիպումից ռազմական փորձագետ, ազատամարտիկ Մարտին Եսայանը որևէ ակնկալիք չունի՝ հաշվի առնելով նրա կողմից վարվող քաղաքականությունը, որի արդյունքում, ըստ ազատամարտիկի՝ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, Հայաստանն էլ թշնամու կողմից դարձավ խոցելի։

Մեր զրուցակիցը նաև ակնկալիք չունի, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում կարող է բարձրացնել Բաքվում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների հարցը։

«Հարկ չկա հիշեցնելու Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Թուրքիա, հիմա Ալիևի հետ հանդիպումը դրա ուղիղ շարունակությունն է։ Այս հանդիպումները միայն զիջելու ու տալու մասին են, այլ ոչ թե գերիների կամ մեր օրակարգում եղած խնդիրների մասին։ Չգիտեմ ով, բայց սրանց այս քայլերը տանելու են պայթյունի, այն առումով, որ այսքան դժվարություններից հետո, այս մարդիկ որևէ բանի առջև կանգ չեն առնում։ Աբու Դաբիում այս հանդիպմանը, վստահ եմ՝ հերթական անգամ ֆիքսելու են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է մնա անցյալում, Արցախի խնդիրն ու արցախահայերի վերադարձի հարցը մոռացվի, ՀՀ Սահմանադրությունը փոխվի և այլն։

Ադրբեջանի համար վերջակետ չկա, նրա համար վերջակետը Հայաստանի ու հայության ոչնչացումն է, այս գրոհը կշարունակվի Ադրբեջանի կողմից, մինչև չհասնի Սյունիք և չունենա «միջանցք», իսկ դրանից հետո ՀՀ անվտանգությունը որևէ կերպ այլևս հնարավոր չի լինելու ապահովել։

Եթե այս իշխանությունը գերիների հարցին անդրադառնար, այսօր այդ գերիներն իրենց տանը կլինեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարտին Եսայանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր