211652_close_icon

Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և որդու ձերբակալության հարցով ՄԻՊ հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել

views-count1675 դիտում article-date 11:14 10-07-2025
ՄԻՊ-ի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և որդու ձերբակալության հարցով։ Ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։

«Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:

Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը, չի ապահովվում փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։
Վերոգրյալի հաշվառմամբ Պաշտպանի հանձնարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Քննչական վարչություն:

Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ըստ անհրաժեշտության՝ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»:

Նմանատիպ նյութեր