slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը
211652_close_icon

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

views-count2047 դիտում article-date 19:03 09-07-2025
Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը:
Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

Հայաստանի մշակութային կյանքում համախմբող դեր ունի և վերածվել է գեղեցիկ ավանդույթի, որին սպասում է հանրությունը: Նա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կարևորել է հատկապես նոր հնարավորությունների ստեղծման, կինոարտադրության խթանման, փառատոնը միջազգային հարթակում ճանաչելի դարձնելու առումներով:
«Սա նաև առիթ է՝ խոսելու կինոյի ոլորտում պետական քաղաքականության ու իրականացված բարեփոխումների մասին: Բոլորովին վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է
ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը: Արդեն իսկ ներկայացվել են ներդրումների վերադարձի 50-ից ավելի հայտեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ նշելով, որ շարունակական քննարկումների և լավարկման փուլում է նաև «Կինոյի մասին» օրենքը՝ կինոարտադրությունը զարգացնելու նպատակով:

Նա կարևորել է փառատոների կարևորությունը կինոյի ոլորտում՝ նշելով նաև «Ռեանիմանիա» և Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոները՝ ընդգծելով մասնավոր հատվածի հետ համագործակցության անհրաժեշտությունը ոլորտի առաջխաղացման գործում:
Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Ոսկե ծիրանի» նախկին մրցանակակիր, ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկրում» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով կմեկնարկի Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը, որին ներկա կլինի շուրջ 8000 հանդիսատես:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այս տարի նույնպես գլխավոր հովանավորի և աջակցողի դերն է ստանձնել, և վստահություն է հայտնել, որ կինոփառատոնը նախատեսված ֆիլմերով ու ծրագրերով այս տարի ևս կլինի հիշարժան:

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ Հարություն Խաչատրյանն ընդգծել է, որ փառատոնն ինքնարտահայտման և ոլորտում առաջխաղացում ունենալու առումով հեռանկարային է հատկապես երիտասարդների համար:

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը Ամիր Նադերին է:

Տարածաշրջանային ժյուրիի անդամներն են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիր, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ երկարամյա համագործակցությամբ:
Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը հավաստել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը համաշխարհային փառատոների ասոցիացիայի կողմից հավատարմագրվող փառատոների ցանկում ընդգրկելու ուղղությամբ:
Կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը ևս կարևորել է փառատոնի անցկացումը թե՛ միջազգային տարբեր փառատոներում հեղինակություն վայելող ֆիլմերի, թե՛ հայկական ֆիլմարտադրության ներկայացվածության առումով, որոնք հեղինակել են նաև երիտասարդ ռեժիսորները:
«Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Նա ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է, ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը:

Նմանատիպ նյութեր