Ով է լինելու ՀԷՑ-ի նոր կառավարիչը. իշխանությունները թեկնածու ունեն. Armlur.am
Երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին:
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ Փաշինյանն ասել է, որ պետք է շատ վստահելի մարդ նշանակել այդ պաշտոնում, ով կկարողանա «կոնտրոլ» անել ՀԷՑ-ի մոտ 6800 աշխատակցի:
Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ քննարկել են նաև իրենց թիմի մի անդամի թեկնածությունը, որը ժամանակին ՀԷՑ-ում է աշխատել ու քաջատեղյակ է, թե ինչ իրավիճակ է այնտեղ, բայց այդ հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացվել:
Մենք դիմել ենք ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին պարզելու համար, թե արդյոք ինքը նման առաջարկ ստացել է, թե ոչ: Պետրոսյանը հայտարարեց, որ որևէ մեկնաբանություն չունի:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: