211652_close_icon

Տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի. «Տաշիր» ընկերությունների խումբ

views-count2179 դիտում article-date 21:30 08-07-2025
«Տաշիրը» մտահոգված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գրասենյակում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով

Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի:

Այս մասին հայտարարել են ընկերությունների խմբի մամուլի ծառայությունում:

«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին, իսկ ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում:

Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել խստորեն Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր:

 

Նմանատիպ նյութեր